Ռուսաստանում վտարում են Իսպանիայի դիվանագետներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2010 16:56

Իսպանիայի ՆԳՆ-ն հաստատել է երևկու իսպանացի դիվանագետների վտարումը Ռուսաստանից: Դա պատասխան է 2010 թ. Իսպանիայից երկու  ռուսաստանցի դիվանագետների արտաքսման:  Երեքշաբթի Իսպանիայի արտաքին գործերի գերատեսչությունը տարածել է կումյունիկե, որում ասվում է, որ «մոտ մեկ ամիս առաջ Մադրիդը պահանջեց երկու ռուսաստանցի դիվանագետի արտաքսումը, քանի որ նրանք զբաղվում էին մի գործունեությամբ, որը անհամատեղելի է նրանց կարգավիճակի հետ»: Ամենայն հավանականությամբ, նրանց կասկածում են լրտեսության մեջ: El Pais թերթի տեղեկացմամբ, դիվանագետների արտաքսումը պնդել է երկրի Ազգային հետախուզական կենտրոնի ղեկավար Ֆելիքս Սանս Ռոլդանը:

Մոսկվան այս տեղեկությունը չի մեկնաբանում: Հայտնի է մի բան, որ արտաքսված իսպանացիների կարգավիճակն ավելի բարձր է, քան իսպանացիներինը:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply