Չավեսը շնորհակալություն հայտնեց կաթսային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2010 16:44

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ելույթը զինվորականների առջև ընդհատեց կաթսան: Երեքշաբթի պետության ղեկավարը, մտահղանալով մասշտաբային վերափոխումներ, որոնք կապված են կիսազինվորական ջոկատների ստեղծման հետ, ուղևորվեց Մարակայի զինվորական բազա` երկրի կենտորենից քիչ արևմուտք: Այնտեղ նա շնորհավորեց Վենեսուելայի բանակին Նոր տարվա կապակցությամբ:

Հանդիսավոր ճառի ժամանակ զորամասում հանկարծ  ինչ-որ կաթսա ընկավ: Չավեսը վայրկենապես կողմնորոշվեց. «Եկեք ծափահարություններով ողջունենք այդ այդ միայնակ կաթասային, որի ձայնը լսեցիք դուք: Կեցցե հայրենիքը»:   Իսկ ընդհանուր առմամբ նախագահի ելույթը չէր տարբերվում նախորդներից: Հիշեցնենք, որ խորհրդարանը նրան օժտել է արտակարգ լիազորություններով: Նա հայտարարեց, որ զինված ուժերը շարունակում են առանցքային դեր խաղալ այն հեղափոխության մեջ, որ կատարում է ինքը:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply