Իտալիայում պայթյուններ Բեռլոսկոնիի դաշնակցի կենտրոնակլան գրասենյակի մոտ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 29, 2010 16:32
Ապենինյան թերակղզու հյուսիսում` Վարեզեի մոտակայքում գտնվող Ջեմոնիո քաղաքում, երկու ոչ մեծ ռումբեր են պայթել «Հյուսիսի լիգա» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը. դա է պատճառը, որ ոչ ոք չի տուժել: Միջադեպի վայրը «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդի տանից 50 մետր հեռավորության վրա է: Եվ սա այս տարածքում միակ դեպքը չէր: 2007 թվականի փետրվարին և 2009 թվականի հունվարին շենքը փորձել են հրկիզել:
Բոսին երեքշաբթի Բերգամոյում կրկին կասկածի է ենթարկել կառավարող կոալիցիայի ընդլայնման հնարավորությունը`խորհրդարանում մեծամասնության դիրքերը ամրապնդելու համար: Իսկ ոստիկանների կարծիքով` պայթյունի կազմակերպիչները անարխիստներն են:
Ումբերտո Բոսսի… Բարեփոխումների և Իտալիայի դաշնայնացման նախարար: Նրա կուսակցությունը Վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավոր դաշնակիցն է:






Facebook
Tweet This
Email This Post
