Ուկրաինացիները գլխատեցին Ստալինին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2010 16:40

Զապորոժյեում անհայտ անձինք  կտրել են Ստալինի արձանի գլուխը: Այս մասին գրում է utro.ru-ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Ուշագրավ է, որ այդ տեղեկությունը հայտնվել է Զապորոժյեի ՆԳՆ գլխավոր վարչության կայքում, սակայն տեղի կոմունիստները հավատացնում են  հասարակայնությանը, որ արձանը կարգին վիճակում է, գլուխը տեղում է: Մինչդեռ YouTube-ում  հայտնվել է տեսահոլովակ, որում երևում է գլուխը կտրվելու պահը, և լսվում է էլեկտրական սղոցի ձայնը:

 Անցած տարի նման միջադեպ` կապված Ստալինի արձանի հետ, տեղի ունեցավ Վրաստանում` առաջնորդի հայրենիքում` Գորի քաղաքում: Այն ժամանակ, ինչպես գրում է izvestia.ru-ն,  անհայտը անձինք արձանի վրա կարմիր ներկ էին լցրել:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply