Ասանջ. Շվեդիան Ֆեմինիզմի կրետի բույն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 29, 2010 15:55
«Շվեդիան Ֆեմինիզմի Սաուդյան Արաբիան է»,- հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը The Sunday Times թերթի հարցազրույցում:« Ես պարզապես ընկել եմ հեղափոխական ֆեմինիզմի կրետի բույն»,- ասել է նա: Ասանջը, ով այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, բացարձակ պնդում է, որ բռնաբարությունմների մեղադրանքն անհիմն է, և ինքը թաքցնելու ոչինչ չունի: «Ես եղել եմ Շվեդիայում 5 շաբաթների ընթացքում, խնդրել եմ տեսագրել իմ ցուցմունքները թե բրիտանական, թե շվեդական ոստիկանությանը, եթե նրանք այստեղ գան»:
Հիշեցնենք, որ Շվեդիայի իշխանությունները մեղադրում են Ասանջին` 2 կանանց բռնաբարելու համար: Guardian թերթը հրապարակել է այս տարի օգոստոսին Շվեդիայում Ասանջի սեռական արկածների մանրամասնությունները 2 տարբեր կանանց հետ:Երկուսն էլ նրան մեղադրում են «չկարգավորված սեքսի» և բռնաբարության հարցում: Երկուսն էլ հաստատում են, որ նա մտածված արել է ամենը, որպեսզի պահպանակներից չօգտվի: Ասանջը, ընդ որում ,նկատում է, որ կանայք` իրենք են իրեն գիշերը հյուր հրավիրել: Դեռ ավելին, այսպես կոչված`«բռնաբարությունից» հետո նրանցից մեկը ճաշկերույթ է կազմակերպել` ի պատիվ իրեն` հրավիրելով հյուրերի:«Եվ կինը բոլորովին նման չէր վիրավորվածի»,- նշել է նա: Շվեդական իշխանություններին հանձնելու առնչությամբ Ասանջի դատալսումը կընթանա 2011 թվականի հունվարի 11-ին:






Facebook
Tweet This
Email This Post
