Տիմոշենկոյին հրավիրել են Բրյուսել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 29, 2010 15:05
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Բատկիվշչինա ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին 2011 թվականի հունվարին հրավիրել է Բրյուսել` Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչների հետ հանդիպելու համար`չնայած, որ նա ստորագրել է երկրից չմեկնելու համար: Բատկիվշչինա կուսակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, որը միավորում է հին մայր ցամաքի առավել ազդեցիկ կուսակցությունները:
Տիմոշենկոն երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության քարտուղար Անտոնիո Լոպես Իստուրիսի հետ: Լոպես Իստուրիսը մտահոգություն է հայտնել Տիմոշենկոյի քրեական հետապնդման հետ կապված և նրան աջակցություն է հայտնել: .
« Իշխանությունների այդ գործողությունները, դժբախտաբար, Ուկրաինան հեռացնում են Եվրամիությունից»,- հայտարարել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը:
Տիմոշենկոյի դեմ քրեկան 2 գործ է հարուցված. մեկը` Կիոտի համաձայնագրի շրջանակներում` ջերմոցային գազերի արտահոսքի համար նախատեսված քվոտաների վաճառքից ստացված գումարների աննպատակահարմար օգտագործումն է, մյուսը բարձր գներով հազար ավտոմեքենայի գնումն է` նախատեսված առաջին բուժօգնության ծառայության համար: Նախկին վարչապետը ստորագրել է ոչ միայն երկրից չհեռանալու, այլ նաև Ուկրաինայում ազատ տեղաշարժվելու մասին:Նա կարող է միայն գնալ Կիևի մերձակայքում գտնվող փաստացի գրանցված իր տունը:






Facebook
Tweet This
Email This Post
