Դիլիջանը կրկին այրվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2010 14:35

Դեկտեմբերի 29-ին` ժամը 13:00-ի դրությամբ, դեռ չէր հաջողվել մարել հրդեհը: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը, համատեղ ուժերով գիշերը հաջողվել է կանգնեցնել հրդեհը, որը հասնում էր սոճու անտառին: Շարունակում են այրվել մարգագետինների դժվարանցանել հատվածները: «Տարվա սկզբից մենք հրդեհի մոտ 70 դեպք ունենք: Հիմնականում այրվում են մարգագետինները, բայց եթե անտառն այրվի, ապա ծայր աստիճան դժվար կլինի կանգնեցնել հրդեհը»,- ասաց Դավթյանը: Հրդեհների մասին լուրը տարածել էր Դիլիջանի Օրհուս կենտրոնը: Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը մտավախություն հայտնեց հրդեհների շարունակականության վերաբերյալ` նշելով, որ բազմաթիվ դեպքերում դիտավորյալ են հրդեհում:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply