Citibank-ի Հնդկաստանի մասնաճյուղի աշխատակիցը նվազագույնս 20 միլիոն դոլար է գողացել բանկի այցելուներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2010 14:28

Hindustan Times թերթի տեղեկատվությամբ` Citibank-ի Հնդկաստանի մասնաճյուղի աշխատակիցը նվազագույնս 20 միլիոն դոլար է գողացել բանկի այցելուներից: Ոստիկանության տվյալներով`բանկի այցելուների հետ աշխատանքի մենեջեր Շիվրաջ Պուրին համոզել է այցելուներին իրենց խնայողությունները պահել հաշիվներում, որոնք բացել էր իր հարազատների անուններով: Մենեջերը խաբված ավանդատուներին մեծ եկամուտներ է խոստացել և համոզելու համար ցույց է տվել արժեթղթերի հարցերով Խորհրդի կեղծված հրահանգները: Գողացված գումարի  չափի մասին տեղեկատվություն մինչ այսօր չկա. բանկը այդ գնահատականը չի հրապարակում: Որոշ աղբյուրներ նշում են, որ այն կարող է հասնել  մինչև 90 միլիոն դոլարի: Բանկի մամուլի քարտուղարը թերթին հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները կասկածելի փոխանցումներ  են հայտնաբերել և տվյալները հաղորդել է ոստիկանությանը:

Շիվրաջ Պուրին փախել է, ոստիկանությունը որոնում է հայտարարել:Քրեական գործ է հարուցվել նրա 3 հարազատների նկատմամբ, ում անուններով բացվել են հաշիվները:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply