Հետախուզվողի հայտնաբերում «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 29, 2010 14:16
Դեկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Արթուր Ս.-ին, որը 2010 թ. մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 (Փաստաթղթ, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):






Facebook
Tweet This
Email This Post
