«Եվրոպական պատվո շքանշան»՝ ՀՀ ոստիկանության պետին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 29, 2010 14:12

ՀՀ ոստիկանությունում տարեմուտին տեղի ունեցավ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի եւ Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի նախագահությունների միացյալ նիստը, որը բացեց Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի եւ Բնության ու հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը:
Նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ, Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ Ալիկ Սարգսյանին հանձնվեց Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամի դիպլոմ եւ «Եվրոպական պատվո շքանշան»:
Ելույթ ունեցան պրոֆեսոր Հայրո Գալստյանը, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ ուրիշներ: Նրանք շնորհավորեցին Ալիկ Սարգսյանին բարձր պարգեւի համար՝ նշելով, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն արդեն իսկ դրական արդյունքներ են տալիս, ինչը բարձր է գնահատվում մեր հասարակության բոլոր շերտերի կողմից:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply