Արևմուտքը Իրանի հետ հաշվեհարդար կլինի 3 տարիների ընթացքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2010 13:44

Իսրայելի վարչապետի տեղակալ Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Արևմուտքը  իր տրամադրության տակ ունի 3 տարի, որպեսզի կասեցնի Իրանի միջուկային ծրագիրը: Յաալոնը ընդգծել է, որ իրանական միջուկային հավակնությունը  շարունակում է մնալ Իսրայելի արտաքին քաղաքական հիմնախնդիրը: Միևնույն ժամանակ`նա դադարել է իսրայելական միակողմ հարձակման կոչ անել Իրանի դեմ: Յաալոնը Իսրայելի ռադիոյի հարցազրույցում հայտարարել է.«Ես հավատում եմ, որ եթե մեր համատեղ ջանքերը ուժեղացնենք, ապա կհասնենք նրան, որ Իրանի վարչակարգը  երկընտրանքի առաջ կանգնի` կամ ընտրի միջուկային ծրագիրը, կամէլ`գոյություն պահպանելը: Ես չգիտեմ` դա երբ  կլինի` 2011 թվականի°ն, թե° 2012 թվականին, սակայն որոշված է`ոչ ուշ 3 տարվա ընթացքում: “. Յաալոնը բավականությամբ նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը նշանակային տեխնիկական բարդություններ է կրում Stuxnet վիրուսի պատճառով:

« Նման դժվարությունները խախտում են իրանցիների ցուցակները, սակայն չի կարելի  դա  ընդունել իբրև չլրացվող կորուստ»,- ասել է նա:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply