Թուրք հաքերները գրոհել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2010 13:25

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ինտերնետային կայքը ենթարկվել է հաքերական հարձակման: Թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի տեղեկացմամբ` ողջ գիշեր թուրք հաքերները (համակարգչահեններ) գրոհել են «ANCA»-ի կայքը` գլխավոր էջում տեղադրելով թուրքական դրոշն ու հաղորդագրություններ:

Նշվում է, որ թուրք հաքերները նման կերպ փորձում են հակազդել Հայ դատի հանձնախմբի` Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար մղած պայքարին: Հաքերական գրոհից ժամեր անց «ANCA»-ի կայքը վերականգնվել է ու սկսել է գործել նախկինի պես:

Panorama.am

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply