Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 29, 2010 13:15
Դեկտեմբերի 28-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կարմրաքար, Նորաշենիկ և Վերիշեն գյուղերի գյուղի հարակից տարածքներում, այրվել է համապատասխանաբար 5000, 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածքներ և 250 հակ անասնակեր և հնամաշ «Պոբեդա» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենա:
Նույն օրը հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 165 տանը: Այրվել է Ա.Չախոյանին պատկանող տան նկուղային հարկում կուտակված 12 քմ մակերեսով փայտ և աղբ:
Հրդեհ է բռնկվել նաև Լոռու մարզի Սարահարթ գյուղում, այրվել է Ս.Սիդանյանին պատկանող տան բակում պահեստավորված 150 հակ անասնակեր:
Վանաձոր քաղաքի հարավ-արևմտյան հատվածում` Մայմեխ սարի ստորին հատվածում բռնկված հրդեհից այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի մասին տեղեկացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի մասնաճյուղի անտառտնտեսությանը, որոնց աշխատակիցները մեկնել են դեպքի վայր և սահմանել հերթապահություն: Անտառային տարածքին վտանգ չի սպառնում:
Իսկ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Ալոի Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհից այրվել է 15 հա անտառ:






Facebook
Tweet This
Email This Post
