Ղազախստանում նախագահական լիազորությունների ժամկետի երկարաձգում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2010 12:58

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները չորեքշաբթի միաձայն հավանության են արժանացրել նախագահ Նուրսուլթան Նազարբաևին հղված ուղերձը` հանրաքվե նշանակելու մասին Սահմանադրությունում փոփոխություններ անցկացնելու համար: Այժմ նախագահին հղված ուղերձի նախագծին պետք է հավանության արժանացնեն խորհրդարանի վերին պալատի պատգամավորները:  Հանրաքվեի անցկացման համար հավաքվել է 150 հազար ստորագրություն:Այժմյան նախագահական ժամկետը լրանում է 2012 թվականին:

2007 թվականի հունիսին Սահմանադրությունում փոփոխություններ անցկացնելուց հետո նախագահական ժամկետը 5 տարի է և ոչ թե`7:«Այսինքն` եթե պահպանենք նախագահական ժամկետը, որը ամրագրված է հիմնական օրենքով, հարկ է լիազորությունները երկարաձգել կամ մինչև 2017 թվականի դեկտեմբերը, կամ մինչև 2022 թվականը: Հաշվի առնելով նախագահի գերազանց ինտելեկտուալ  և ֆիզիկական վիճակը` հարկ է կանգ առնել 2022 թվականի դեկտեմբերի վրա»,- ասել է  նախագահի խորհրդական Երտիսբաևը:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply