ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ամփոփեց 2010-ի արդյունքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 29, 2010 13:15

Այսօր  հանդիպելով լրագրողներին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն անդրադարձավ 2010-ին գերատեսչության կատարած աշխատանքների գերակա ուղղություններին: Մասանավորապես, նշվեց, որ Սինգապուրում կայացած պատանեկան օլիմպիական խաղերի 14 մասնակից ենք ունեցել: Մեր երկրի ներկայացուցիչները տիրացել են մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալի: Իսկ ընդհանուր առմամբ, համաշխարհային ուսանողական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 157 մեդալ` 43 ոսկե, 51 արծաթե և 63 բրոնզե: Ասվեց, որ զգալի ուշադրություն է դարձվել երիտասարդների համար բնակարանային շինարարության ծրագրերի իրականացմանը: Առաջնահերթ է համարվել Հայաստանի և սփյուռքի երիտասարդության միջև կապերի և համագործակցության ամրապնդմանը: «Անկախի» այն հարցին, թե ինչ է նախատեսվում անել հաջորդ տարի, երբ  աջակցության կարգով տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին հատկացումները 2010-ի համեմատ գրեթե չեն ավելանալու, նախարարը հայտնեց, որ դրան առանց, որևէ տագնապի են մոտենում: Այն մարզաձևերը, որոնցից ականկալիքներ կան, կրկին համեմատաբար մեծ աջակցություն կստանան: Իսկ հետագայում խնդիր է դրվելու որպեսզի պետության բեռը թեթևանա և մարզական ֆեդերացիաներն ինքնուրույն հոգան իրենց կարիքները: Իսկ 2011-ի հիմնական ուշադրությունը դարձվելու է  2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մեկնարկներին, ամեն բան արվելու է, որպեսզի մեր երկրի ներկայացուցիչները հնարավորինս շատ օլիմպիական ուղեգրեր նվաճեն:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply