Օդային աղետ Տուլայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 29, 2010 12:07
Տուլայի մարզում ԱՆ-22 ռազմական ինքնաթիռը աղետի է ենթարկվել: Ինքնաթիռում գտնվող ողջը`12 մարդիկ, զոհվել են: Այդ մասին տեղեկացնում են մարզի իրավապահ մարմինները: Աղետը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով` ժամը 23:00-ին, սակայն ռադարների էկրաններից այն անհետացել է ժամը21:00-ին: Ինքնաթիռը այդ ժամանակ պետք է գտնվեր 7,5 հազար մետր բարձրության վրա:
Մոտավորապես`մոսկովյան ժամանակով` ժամը 02:40-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Տուլայի մարզի Կրասնի Օկտյաբր ավանի շրջանում: Տարվում է հետաքննություն:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ իրեն պատկանող ԱՆ-22 ինքնաթիռը իրականացնում էր Վորոնեժ- Տվեր չվերթը: Աղետի պատճառ կարող էր լինել ինքնաթիռի անսարքությունը: Բացի այդ` դիտարկվում են աղետի պատճառի այլ վարկածներ, որոնց թվում` օդաչուի սխալը , կամ թռչոնի հայտնվելը շարժիչի վրա: Ինքնաթիռի աղետի առնչությամբ հետաքննություն է սկսվել` ՌԴ քրեական օրենսգրքի 351 հոդվածով, որը վերաբերում է թռիչքների կանոնների խախտմանը:






Facebook
Tweet This
Email This Post
