Սաուդյան Արաբիան առաջարկում է Հարիրիին` բարեկամանալ Հեզբոլլահի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2010 11:37

Սաուդյան Արաբիան կոչ է արել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին հրաժարվել  իր հոր`Ռաֆիկ Հարիրիի սպանությանն միջազգային տրիբունալի հետաքննությունից: Այդ մասին գրում է իսրայելական  «Հաարեց» թերթը: Իր հերթին` Հեզբոլլահը պետք է Երաշխիքներ ապահովի Սաադ Հարիրիին, որ չի վնասի ներկայիս վարչապետին և կհրաժարվի ցանկացած ռազմական գործունեությունից և առճակատումից: Սաուդյան Արաբիան, որ համարվում է Հարիրի ընտանիքի հովանավորը, ուժեղացրել է ճնշումը Սաադ Հարիրիի վրա` ջանալով համոզել նրան` ընդունելու Սաուդյան Արաբիայի և Սիրիայի փոխհամաձայնությունը, որի նպատակը Լիբանանում քաղաքական ճգնաժամի կարգավորումն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հեզբոլլահի առաջնորդը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի ապացույցները Հարիրիի սպանությանը վերաբերող,  ոչ մի արժեք չունեն: Նասրալլան հավելել է, որ դատարանը «սիոնիստների խմբի» ձեռքի խաղալիքն է:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply