Իրանի խորհրդարանը պահանջում Է արգելել ռուսաստանյան ինքնաթիռների գնումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2009 19:13

341Իրանի խորհրդարանը ինքնաթիռների վերջին երկու վթարներից հետո պահանջել Է կառավարությունից  խուսափել ռուսաստանյան հին մարդատար ինքնաթիռներ գնելուց. այս մասին «Fars» գործակալությանն ասել Է տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջին վթարներներից խոշորագույնը տեղի ունեցավ հուլիսի 15-ին. Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն ընկավ, զոհվեցին բոլոր 168 ուղևորները: Մյուս վթարը հուլիսի 24-ին էր. Թեհրան-Մեշհեդ  չվերթն իրականացնող «Իլ-62» օդանավում բռնկված հրդեհից 170 ուղևորներից 17 մարդ մահացավ, 19-ը վնասվածքներ ստացան:

Տրանսպորտի փոխնախարար Ահմադ Մաջիդին, վկայակոչելով խորհրդարանականների հետ Իրանի տրանսպորտի նախարար Համիդ Բեհբախանիի հանդիպումը, ասել Է. «Հանդիպման ընթացքում խորհրդարանի անդամները կրկնել են, որ կառավարությունը կարող Է ռուսաստանյան ինքնաթիռների նոր մոդելներ ներմուծել, եթե միայն դրանք համապատասխանեն անվտանգության բարձր չափանիշներին և ստանդարտներին»:
Հանդիպման ընթացքում խորհրդարանի անդամներն ընդգծել են ստանդարտներին համապատասխանության նպատակով ինքանաթիռները հանգամանորեն հետազոտելու, լավագույն և բարձր պրոֆեսիոնալ մասնագետներ ներգրավելու, ինչպես նաև ռուսաստանյան մաշված ավիանավերի գնումից խուսափելու անհրաժեշտությունը:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply