Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2010 16:38

Դեկտեմբերի 27-ին հանրապետության տարբեր մարզերում շարունակվել են բռնկվել հրդեհներ: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի հարակից սարալանջին հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, հրդեհի հետեւանքով Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է Ա.Չոբանյանին պատկանող տան տանիքը` 260 քմ և 45 քմ բնակելի մակերեսով, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում Հ.Գրիգորյանին պատկանող տան բակում՝ 700 հակ կուտակած անասնակեր, Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի հարակից «Խաչինա» կոչվող հանդամասում՝ 1200 քմ մակերեսով խոտածածկ տարածք և թփուտներ, Շիրակի մարզի Կամո գյուղում Ժ.Հովհաննիսյանի տան բակում՝ մոտ 1000 հակ կուտակած անասնակեր, Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում՝ Ի.Բաղրամյանին պատկանող անասնագոմի տանիքը` 20 քմ մակերեսով և այնտեղ կուտակած 20 հակ անասնակեր, Լոռու մարզի Քարինջ գյուղի հարակից «Քարինջագլուխ» և Շնող գյուղի հարակից «Փոլադ» կոչվող հանդամասերում՝ 6 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում՝ Ռ.Սարգսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 33 քմ. մակերեսով, այնտեղ կուտակած 100 հակ անասնակեր և հարևանությամբ գտնվող Ս.Օհանջանյանին պատկանող անասնագոմը` 33 քմ. մակերեսով, այնտեղ կուտակած 200 հակ խոտ և 3 խմ շինափայտ, Լոռու մարզի Սարչապետ գյուղում Շ.Մարգարյանի տան բակում՝ 6 տոննա կուտակած խոտ, Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի հարակից անտառում՝ 30 հա անտառային տարածք:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply