Դիակ բնակարանում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 28, 2010 15:34
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 10 շենքի 32-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող 1939 թ. ծնված Վերա Չերսկայան: Ցուցաբերելով առաջին բուժօգնություն՝ փրկարարները նրան հանձնել են շտապ օգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
