Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Խնամք, Շաբաթվա լուր | | December 28, 2010 17:39

Ձմռանը մաշկը չորանում է, որի հետևանքով կնճռոտվում է ու ծերանում, ուստի, ցրտերն ընկնելուն պես, մաշկի խմամքին պետք է շատ լուրջ վերաբերվել:

Ի՞նչ է տեղի ունենում մաշկի հետ ձմռանը և ինչպե՞ս է պետք այն խնամել:

  • Նախ և առաջ պետք է իմանալ, որ ձմռանն արևի ճառագայթների բացակայության հետևանքով օրգանիզմում առաջանում է վիտամին D-ի պակաս, ինչը բացասաբար է անդրադառնում ոչ միայն մաշկի վրա, այլ նաև մազերի ու եղունեգների. դրանք թուլանում են, կոտրատվում, մազերը կորցնում են փայլը: Ուստի Վիտամին D-ի պակասն անհրաժեշտ է լրացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին սնուցման միջոցով:
  • Ամառվա և աշնան թարմ մրգերից մաշկը վերցնում է իրեն անհրաժեշտ բոլոր վիտամինները, և դիմակների կարիք հաճախակի չի զգացվում: Սակայն ձմռանը, երբ մրգերի ու բանջարեղենի ընդունումն օրգանիզմում պակասում է, խորհուրդ է տրվում մաշկն անհրաժեշտ վիտամիններով ապահովել սնուցող դիմակների միջոցով:  Կարելի է և՛ ինքնուրույն պատրաստել բնական դիմակներ, և՛ օգտվել հատուկ ձմեռվա խնամքի համար նախատեսված պատրաստի դիմակներից: Սնուցող դիմակները չեն թողնում, որ մաշկը թոշնի, երիտասարդացնում են, պաշտպանում չոր օդի վտանգավոր ազդեցությունից:
  • Ձմռանն անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող քսուքներ, սակայն հիշեք, որ խոնավեցնող պրոցեդուրան պետք է կատարել կամ գիշերը` քնելուց առաջ, կամ տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ: Ուշադրություն դարձրեք, որպեսզի քսուքի բաղադրության մեջ անպայման լինի լեցիտին, կոլլագեն, հիալուրոնային թթու, ազուլեն, պրոպոլիս և իհարկե, վիտամիններ:
  • Գիշերային լվացումները խորհուրդ է տրվում կատարել կաթնային բաղադրությամբ և բուսական յուղ պարունակող խոնավեցնող քսուքներով: Կարելի է պարզապես գոլ ջրի մեջ մի քանի կաթիլ բուսական յուղ լցնել և դեմքը լվանալ: Իսկ եթե դուք հակում ունեք կուպերոզի նկատմամբ, ձեր արյունատար անոթները թույլ են կամ «անոթային աստղեր» են դեմքին երևում, ընտրեք վիտամին k-ի պարունակությամբ քսուքներ: Այն նպաստում է անոթների ամրացմանը:
  • Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում լվացվել լորենու ծաղիկներից պատրաստված թուրմով: Իսկ յուղոտ մաշկ ունեցողների համար օգտակար են եղեսպակի (շալֆեյ) թուրմով լվացումները:
  • Ձմռանը օճառը ցանկալի է փոխարինել կաթիկով (молочко): Սակայն եթե չեք ցանկանում փոխել օճառը կամ գելը, ապա խորհուրդ է տրվում ձեռք բերել ձեր մաշկին համապատասխան սնուցող քսուք և մաշկը լվանալուց հետո անմիջապես այն քսել դեմքին: Իսկ ահա նրանք, ովքեր սիրում են մաշկը թարմացնել սառույցի կտորներով, ձմռաննայդ մասին պարզապես պետք է մոռանան:
  • Շատ կանայք ձմռանը բարդույթավորվում են` փորձելով կոծկել չաքճքած ու կոշտ ձեռքերը: Սակայն դրա փոխարեն կարելի է մի քանի խորհուրդ լսել ու կատարել, իսկ ձեռքերն ի ցույց դնել հպարտորեն: Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ ձմռանը ձեռքերին օդ ու ջրի պես անհրաժեշտ են խոնավեցնող ու սնուցող քսուքները, որոնց բաղադրության մեջ մտնում են A և E վիտամիններ: Ամեն ինչ շատ պարզ է. տնից դուրս գալուց կես ժամ առաջ ձեռքերին քսեք խոնավեցնող կամ պաշտպանիչ քսուք, իսկ դրսում անպայման ձեռնոցներ կրեք: Ձեռքերը լվացեք գոլ ջրով: Օգտակար է նաև կաթնային լվացումը:
Դիտվել է 1925 անգամ:
Print Friendly

Leave a Reply