ԵԹԵ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿՌԱՀԵԼ՝ ՍՈՃԻՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ, ԹԵ ՈՉ, ՊԱՐԶԱՊԵՍ ՍՏՈՒԳԵՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2010 15:53

Ամեն օր Երեւանի փողոցներում հայտնվում են տոնածառերի առեւտրի նոր կետեր: Որքան մոտենում են տոները, այնքան ավելի շատ են սոճիները, որոնք արդեն դուրս են մղում եղեւնիներին:

Եղեւնիների օտարերկրյա ծագումն աչքի է ընկնում: Ծառերը մեկը մյուսի նման են` գեղեցիկ, հավասար ճյուղերով: Իսկ սոճիներն անհամաչափ են, ճյուղերը` կտրտված: Շատ դեպքերում ծառը կիսով չափ է կտրված: Մենք կարծում ենք, որ եղեւնիները բերված են: Նրանց ընտրել են, դարսել, աշխատել են պահպանել արտաքին տեսքը, որպեսզի արդարացվի բարձր գինը, որն ընդգրկում է ճանապարհածախսը եւ  մաքսային վճարները:

Սոճիների դեպքում այլ է: Նույնիսկ թարմ կտրվածքի վրա երեւում է, որ այդ ծառերը հատվել են մոտակա անտառներից եւ անմիջապես վաճառքի են հանվել:

Մենք բոլորին ցանկանում ենք ուրախ անցկացնել տոները, այդ թվում եւ վերահսկող մարմիններին, պետական տարբեր տեսչություններին: Դրա հետ մեկտեղ հիշեցնում ենք, որ տոնածառերի հատման արգելքը Հայաստանում ուժի մեջ է, իսկ եթե տեսչությունը չգիտի, թե ինչպես տարբերի տեղական սոճիները ներկրվածներից, ապա թող պարզապես ստուգի փաստաթղթերը:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply