Նատալի Պորտմանը ամուսնանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2010 15:51

Ռուսական արմատներով ամերիկացի կինոդերասանուհին, որ հասցրել է ապրել Իսրայելում , խաղացել է Մաթիլդայի դերը Լյուք Բեսոնի «Լեոն» կինոնկարում և Ամիդալա թագուհու դերը «Աստղային պատերազմներում», Հարվարդի համալսարանի շրջանավարտ Նատալի Պորտմանը հայտարարել է իր նշանադրության և հղիության մասին: 29-ամյա իսրայելուհին և 32-ամյա փեսացուն` ֆրանսիացի դերասան և պարուսույց Բենջամին Միլիպեդը մտադիր են իրենց հարաբերությունները պաշտոնապես ձևակերպել 2011 թվականի գարնանը: .  Նրանք ծանոթացել են 2009 թվականի վերջին: Պորտմանը Vogue լրագրողներին պատմել է, որ մտադիր է իր երեխաներին դաստիարակել հրեական ոգով, ինչպես իրեն են դաստիարակել:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply