Նախագահը ցավակցել է Կիմ Երիցյանի ազգականներին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 28, 2010 15:24
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ:
Երիցյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան մասին:
Տասնամյակներ շարունակ սիրված դերասանի մարմնավորած կերպարները լավատեսության և բարության զգացումներ էին արթնացնում հայ հանդիսատեսի սրտում:
Կիմ Երիցյանն ապրեց արտիստական բեղմնավոր մի կյանք, ստեղծեց վառ դերակատարումներով հագեցած մի կենսագրություն, որտեղ միահյուսված էին կատակերգական, ֆարսային և դրամատիկական կերպավորումները` լի տաղանդավոր արվեստագետի ինքնատիպ մեկնաբանություններով:
Հայ մշակույթի երախտավորների աստղաբույլում միշտ էլ սիրով ու գնահատանքով է շրջապատված եղել մեծ դերասանը, որի վկայությունն են նրա վայելած համաժողովրդական սերն ու գնահատանքը:
Սիրված դերասանի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ թատրոնի ու կինոյի պատմության մեջ»:






Facebook
Tweet This
Email This Post
