Նեանդերթալյան մարդիկ սնունդ են պատրաստել նաև կրակի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 28, 2010 15:14Գ
իտնականները հաստատել են, որ նեանդերթալյան մարդիկ կարող էին սնունդ պատրաստել կրակի վրա և սնվել են ոչ միայն մսով. հետազոտության այս տվյալները հրապարակել է ԱՄՆ-ի Ազգային ակադեմիան: Ամերիկացի հետազոտողները ուսումնասիրել են նեանդերթալյան մարդու կմախքի մնացորդները , որոնք հայտնաբերվել են Բելգիայում և Իրաքում. նրանց ատամների վրա մնացել են սննդի բաղադրյալներ: Այդ բաղադրյալների հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք իբրև սնունդ օգտագործել են բազմաթիվ բույսեր: Բացի այդ` գիտնականները ապացուցել են, որ 30 հազար տարի առաջ կործանված նեանդերթալցիները կարողացել են կրակի վրա սնունդ պատրաստել: Այս հայտնագործությունները գլխիվայր շրջում են առկա պատկերացումները նեանդերթալցիների մասին: ՄԻնչ այժմ առկա էր այն կարծիքը, թե նեանդերթալցիները վերացել են, քանի որ սնվել են միայն մսով և նրանց համար դժվար էր գոյությունը պահպանել, երբ որսորդությունը հաջողություն չէր բերում:






Facebook
Tweet This
Email This Post
