Ինդոնեզիայում կաթոլիկ տոնի ատրիբուտների ակտիվ վաճառք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2010 14:19

Ծննդյան տոների զարդարանքների առատությունը Ինդոնեզիայի առևտրի կենտրոններում կարող է այլ կրոնների ներկայացուցիչների դժգոհությունը առաջացնել: Այդ մասին հայտարարել է Մարուֆ Ամինը`երկրի մահմեդական գիտնակնների խորհրդի ղեկավարը: Իրապես, թեպետ 240 միլիոն ինդոնեզիացիների 90 տոկոսը իսլամի հետևորդ է, մայրաքաղաքի առևտրի կենտրոններում շողշողում են Ծննդյան  տոների զարդերը:

«Ծննդյան տոները որոշակի կրոնի մաս են կազմում, և այդ կրոնը գովազդում է իրեն բաց կերպով` թեպետ մեր երկրում ունի սակավաթիվ հետևորդներ . սա կարող է առաջացնել մյուս խմբերի խանդը և դժգոհությունը»,- նշել է կրոնական գործիչը:

Թեպետ առևտրականները պնդում են, որ այդ տոների ատրիբուտների վաճառքը կրոնական նպատակներ չի հետապնդում, սակայն Ամինը կարծիք է հայտնել, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ երկրում առկա   հանդուրժողական մթնոլորտի վրա: . Ուշագրավ է, որ թեպետ Ինդոնեզիան համարվում է աշխարհիկ պետություն, ` ուրբաթ օրվանից սկսված` կաթոլիկ Ծննդյան տոները  հայտարարվել են հանգստյան օրեր:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply