«Նիվա» ավտոմեքենա` «Սևան» մարզընկերությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 28, 2010 14:57

Այսօր «Սևան» մարզական ընկերությունում ամփոփվեցին 2010-ին կատարված աշխատանքների արդյունքները: Ներկա էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Հաշվետվությամբ հանդես եկավ «Սևան» մարզական ընկերության նորընտիր նախագահ Բազմասեր Առաքելյանը (նկարում): Նշվեց, որ  կազմակերպության 2050 ներկայացուցուցիչները Հայաստանի տարբեր մարզաձևերի առաջնություններում  և տիրացել են 80 մեդալի: Իսկ նրանցից լավագույնները մեր երկրի հավաքականի կազմում 18 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Ապա  մրցասպարեզներում աչքի ընկած մարզիկներ Հռիձսիմե Խուրշուդյանին, Միշա Մուրադյանին, Էլեն Գրիգորյանին, Ռուբիկ Մամոյանին, Վանիկ Ավետիսյանին, Համլետ Պողոսյանին  հանձնվեցին  «Սևան» մարզընկերության մեդալներ: Պարգևատրվեցին նաև «Սևանի»10 լավագույնները` Գևորգ Պողոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Էլեն Գրիգորյանը, Արման Ադիկյանը, Գևորգ Սահակյանը,  Հրանտ Կարապետյանը, Ռուբեն Մամոյանը: Որպես տարվա լավագույն մարզիկ պարգևատրվեց ծանրամարտի մարզիչ Ֆելիքս Ալիևը: Մի շարք արժանավորների հանձնվեցին պատվոգրեր: Եվ քանի որ պարգևատրված մարզիկների գերակշռող մասը ծանրորդներ էին, ապա պարգևատրվեց նաև ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Պարգևատրվողներին հիմնականում հուշագավաթներ էին հանձնվում, պատվոգրեր և,  Գ. Ծառուկայանն դա անարդարացի համարելով, հրահանգեց, որ մարզընկերության ղեկավարությունն անպայման նաև դրամական պարգևներ տրամադրի արժանավորներին: Իսկ իր կողմից որպես նվեր  ՀԱՕԿ-ի նախագահը «Սևան» մարզընկերությանը հանձնեց «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Նաև նշվեց, որ դեկտեմբերի 30-ին «Օջախ» ռեստորանում կայանալիք Հայաստանի մարզական բնագավառի ներկայացուցիչների ամանորյա հանդիսության ժամանակ «Սևանի» պատվավար նախագահ Ռոբերտ Տիգրանյանին կհանձնվի ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևը` «Ոսկե շղթա» շքանշան:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply