Բանգլադեշը թույլ չի տա, որ Մալդիվյան կղզիները սուզվեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2010 13:51

Մալդիվյան կղզիները, որոնք գտնվում են Արաբական ծովում, աստիճանաբար հեղեղվում են և անցնում ջրի տակ: Իշխանությունները խնդրել են Բանգլադեշին` ավազ մատակարարել, որպեսզի փրկեն կղզիները ծովի մակարդակի բարձրացումից: Մալդիվյան տարածքը բաղկացած է 1200 կղզիներից և  մարջանային կղզիներից: Մալդիվյան երկրում բնակվում է 400 հազար մարդ, հիմնականում`մահմեդականներ, ովքեր խոսում են արիական հնդկերենով:Սա աշխարհի«ամենացածր» երկիրն է` ծովի մակերևույթից 1,5 մետր բարձրության վրա:  Գիտնականների կանխատեսմամբ`2100 թվականին ծովի մակերևույթը կարող է բարձրանալ կես մետրով: Բանգլադեշը` իր հերթին, չգիտի ինչ անել  այն բնահողը, որը ստացվում է երկրի բազմաթիվ գետերի հուների խորացման աշխատանքներից: Յուրաքանչյուր տարի  Բանգլադեշում նստվածք է տալիս միլիոնավոր տոննաների բնահող` Հիմալայներից եկած անձրևների հեղեղման հետևանքով: Բանգլադեշի առևտրի նախարար Մուհամմադ Ֆարուք Խանը ասել է. «Մենք Մալդիվյան կառավարությունից ստացել ենք առաջարկություն այդ հաշվով: Նրանք կամենում են բնահող ներկրել մեր երկրից` հաղթահարելու ջրի մակարդակի բարձրացումը: Այժմ այդ հարցով զբաղվում է փորձագետների համատեղ խումբը և առաջիկա երեք- չորս ամիսների ընթացքում մենք համաձայնագիր կկնքենք»:

Այս նախագծին համատեղ` Մալդիվյան իշխանությունները ամեն դեպքում իրենց բնակիչների համար փրկության այլընտրանքային միջոց են  են  փնտրում:Մասնավորապես`դիտարկվում է հարևան երկրներ` Շրի Լանկա, Հնդկաստան, նույնիսկ` Ավստրալիա,  նրանց վերաբնակեցման խնդիրը: Կառավարությունը չի բացառում իր երկրի քաղաքացիների համար այս երկրներում բնակարան գնելը:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply