Գեղեցիկ մարդիկ նման են գրքի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 28, 2010 13:17
Գեղեցիկ մարդկանց ավելի մեծ ուշադրություն են դարձնում. դա գաղտնիք չէ: Նրանց համար դյուրին է նաև աշխատանք գտնելը: Եթե հավասար պայմաններում կա երկընտրանք արտաքին հրապուրիչ և ոչ հրապուրիչների միջև, ապա նախապատվությունը առաջինների կողմն է: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ գեղեցիկի և նրա անձնական հատկանիշների միջև կա կախվածություն: Հետազոտությունների ղեկավար Ջերեմի Բիսանզը և նրա խումբը պարզել են, որ եթե մարդու զրուցակիցը ունի հաճելի արտաքին, ապա նա սկսում է ուշադիր հետևել նրա վարքին, վերլուծել և եզրակացություններ անել: Ընդ որում` մեծ հետաքրքրությունը բացատրվում է նրա հետ ընկերություն անելու , սիրավեպ սկսելու ցանկությամբ, կամ էլ `բանական հետաքրքրասիրությամբ: .«Սա գիրք է` գեղեցիկ կազմով: Այդ ստեղծագործությունը մենք մեծ հետաքրքրությամբ ենք ընթերցում»,- կարծիք է հայտնել Բիսանզը:






Facebook
Tweet This
Email This Post
