Իսրայելում հայտնաբերվել է Homo sapiens-ի ատամ, որը 400 հազար տարեկան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2010 12:54

Իսրայելում հնագետները աղմկահարույց գտածո են հայտնաբերել` բանական մարդու ատամ, որը ենթադրաբար 400 հազար տարեկան է: Մինչ օրս համարվում էր, որ բանական մարդը ի հայտ է եկել 200 հազար տարի առաջ Աֆրիկայում: Սակայն հնագետների այս գտածոն կարող է հերքել նախորդ վարկածը: Ատամը հայտնաբերել են Իսրայելի կենտրոնական մասի քարանձավում, որը հայտնաբերվել է 10 տարի առաջ, իսկ պեղումները այստեղ սկսվել են 2004 թվականին:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply