Իսրայելի վարչապետը հայտարարել է պաղեստինցիների հետ ժամանակավոր խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2010 11:42

NEWSru Israel-ի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինի Ինքնավարությհան հետ ուղիղ բանակցությունների վերսկսման վերջնական ձախողման դեպքում` Իսրայելը պատրաստ է դիտարկել ժամանակավոր խաղաղության  համաձայնագրի տարբերակը: Նեթանյահուն ակնարկել է, որ պատրաստ է խաղաղություն հաստատել, եթե պաղեստինցիները ճանաչեն Իսրայելը` որպես հրեական պետություն և համաձայնեն ստեղծել ապառազմականացված պետություն, հրաժարվեն փախստականների վերադարձի իրավունքից: Նեթանյահուի խոսքով` Իսրայելի քաղաքացիների մեծամասնությունը խաղաղության համաձայնագիրը աջակցում է այդ պայմանների դեպքում:

«18 տարի մենք բանակցություններ ենք վարում, փոխվել են 7 վարչապետեր, 10 արտգործնախարարներ. նրանք տարբեր առաջարկություններ են արել, ահռելի զիջումներ ենք արել, սակայն նրանք համաձայնության չեն գալիս: Նրանք պատրաստ չեն ճանաչել Իսրայելի հրեական պետությունը և պատրաստ չեն հրաժարվել պաղեստինցիների փախստականների վերադարձից: եթե նրանք վերջապես հասունանան, մենք պատրաստ ենք»,- հայտարարել է Նեթանյահուն:

Նեթանյահուն ընդգծել է Երուսաղեմի կարգավիճակի գործոնը բանակցություններում: Տվյալ հարցազրույցի շրջանակներում Նեթանյահուն բացարձակ մերժել է Թուրքիային ներողություն հայցելու հնարավորությունը`«Մավի Մարմարա» նավի դիպվածի հետ կապված: Նա պարզաբանել է, որ Իսրայելի և Թուրքիայի դիրքորոշումները այդ առնչությամբ բևեռացված հակադիր են: Այդ առնչությամբ ևս կողմերը շարունակում են շփումները` փոխհամաձայնության հույսով:

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply