Ավետարանի քարոզի համար Իրանում ձերբակալվել են քրիստոնյաներ, այդ թվում հայեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2010 11:20

Իրանի քրիստոնեական համայնքի ինը ներկայացուցիչներ առանց մեղադրանքի երեք ամիս է գտնվում են բանտում: Ձերբակալման օրը տեղական հեռուստատեսությունը հաղորդել է, որ  «ինը քրիստոնյաների խումբը Ավետարանի քարոզի համար ձերբակալվել է Համադան քաղաքում»:

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են նաեւ անվտանգության ծառայության հայտարարությունը, որտեղ նշվում է, թե «ձերբակալվածների նպատակներն ուղղված են եղել Իրանի Իսլամական Հանրապետության պետական կարգի դեմ»: Հայտարարության մեջ  ձերբակալվածներն անվանվում են «քրիստոնյա սիոնիստներ», հաղորդում է Newsru.com-ը:

Հայտնի են ձերբակալվածներից միայն չորսի անունը. Վահիկ Աբրահամյան, նրա կինը` Սոնյա Քեշիշ Ավանեսյան, Արաշ Քերմանջանի եւ Արեզու Թիմուր: Բոլորն էլ Իրանի քաղաքացիներ են:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply