ԱՄՆ-ում ձնաբուքը 100 մլն դոլարի վնաս է հասցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2010 11:15

Սեպտեմբերի 26–ին ժամում մինչև 50 կմ արագությամբ ԱՄՆ արևելյան ափերի ուղղությամբ շարժված ձյունամրրիկը, որը կաթվածահար էր արել տրանսպորտային հաղորդակցությունը, մոտ 100 միլիոն դոլարի վնաս է հասցրել։

Առավել շատ վնաս կրել են հատկապես ավիափոխադրողները, դեկտեմբերի 27–ի երեկոյան ժամերի դրությամբ չեղյալ է հայտարարվել մոտ 7000 չվերթ։ Օդակայանները տրանպորտային հաղորդակցությունն սկսել են վերականգնել երեկոյան ժամերին միայն, սակայն Նյու Յորքի, Բոստոնի և Ֆիլադելֆիայի միջև հաղորդակցությունը դեռևս փակ է։

Վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկացիների մեծ մասը, որ ծրագրում էին մեկնել ճամփորդության և դեռևս տոմսեր չէին գնել, կհրաժարվեն իրենց այդ ծրագրերից Նոր տարվա նախաշեմին։

Ավիափոխադրողների վնասները մեծացել են նաև ուղևորներին ֆորսմաժորային իրավիճակներում օթևաններում տեղավորելու և նրանց սննդով ապահովելու պարտավորությունների պատճառով։

ԱՄՆ գործարար մայրաքաղաքը՝ Նյու Յորքը, մեծ վնասներ է կրել գործարար ակտիվության նվազման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։ Չնայած սկսված զեղչերին՝ խանութները դատարկ են, իսկ ապրանքա– հումքային բորսան բացվել է ժամկետացանկից կես ժամ ուշ:

Նյու Յորքում դեկտեմբերի 27–ին կաթվածահար է եղել նաև երթևեկությունը Ա մետրոյի մի շարք ճյուղերում, որը Մանհեթընի հյուսիսը կապում է Քվինսի հետ. այն բաց ճանապարհներում կապ է ընկել 6 ժամ։ Քաղաքի ոչ մեծ փողոցներում մեքենաներ են թաղվել ձյան մեջ։

Օդերևութաբանների տվյալներով՝ Մանհեթընի կենտրոնական զբոսայգում ձյան շերտի հաստությունը կազմել է 51 սմ, որը փաստորեն ռեկորդ է 1948–ից հետո։

Իսկ Հյուսիսային Կարոլինայում ճանապարհների սառցապատման հետևանքով երեք մարդ է մահացել։

Connecticut Light & Power էներգետիկ ընկերության տվյալներով՝ երեկ օրվա երկրորդ կեսին առանց հոսանքի է մնացել ավելի քան 30 000 մարդ՝ էլեկտրահաղորդալարերի վնասվելու հետևանքով։

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply