Մոսկվայի և Մինսկի միջև նոր սկանդալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 28, 2010 11:11
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Բելառուսին` ազատ արձակել ՌԴ քաղաքացիներին, ովքեր կալանավորվել էին դեկտեմբերի 19-20-ը Մինսկում և վարչական պատժի են ենթարկվել 10-ից մինչև 15 օրով: Նախօրեի երեկոյան ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում Բելառուսի դեսպան Վասիլի Դոլգոլևի հետ. Ռուսաստանը պնդում է իր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը: Նախօրեին Մինսկի դատարանը հրաժարվել է վաղաժամկետ ազատ արձակել ՌԴ 11 քաղաքացիներից 9-ին: Եվս 2 քաղաքացիների բողոքարկումը կլսվի դեկտեմբերի 30-ի դատական գործընթացի ժամանակ:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է , որ այդ հարցի լսման ձգձգումը անդրադառնում է երկու երկրների հարաբերությունների վրա: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչ Վադիմ Գուսևը լրագրողներին տեղեկացրել է, որ Բելառուսում ՌԴ դեսպանատունը ուղերձ է պատրաստում Հանրապետության Գերագույն դատախազությանը`կալանավորված ռուս քաղաքացիների ճակատագրի առնչությամբ: Գուսևը նշել է, որ դեսպանատունը բավարարված չէ գործերի այդօրինակ ելքով:






Facebook
Tweet This
Email This Post
