Հայաստան հավի ձու է ներմուծվել`բնակչության լրացուցիչ պահանջարկի բավարարման համար. Էկոնոմիկայի նախարարություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2010 8:00

Արդեն իսկ իրականացվել են հավի ձվի ներմուծումներ Հայաստան, որոնք ուղղված են Ամանորի նախօրեին հավի ձվի նկատմամբ բնակչության լրացուցիչ պահանջարկի բավարարմանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից։

«Ներկայումս արտադրողների և ներմուծողների հետ համատեղ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ` ուղղված հավի ձվի մանրածախ շուկայում իրավիճակի կայունացմանը, այդ թվում` ձվի պահանջարկի ապահովմանը` ներկրման ծավալների հաշվին:
Ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակը առաջիկայում կկայունանա, և ամենակարճ ժամկետներում տեսանելի կլինեն իրականացվող միջոցառումների արդյունքները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply