Որակավորվել է 9 հաշվապահ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2010 18:18

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը ներկայացել է 14 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 21 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 166 վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 27.12.2010թ. դրությամբ որակավորման վկայական ունի 362 հաշվապահ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply