Գյուղատնտեսության նախարարի աթոռին երեք թեկնածու է հավակնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2010 1:26

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնի համար քննարկվում է երեք թեկնածուի անուն: Ներկայումս քննարկվում է Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի, «Արտֆուդ» ընկերության գլխավոր տնօրեն եւ նախագահ Սերգեյ Կարապետյանի եւ կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի թեկնածությունը:

Ընդ որում, վերոնշյալ երեք անձանցից «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է միայն Մադաթյանը, ով վերջերս է անդամակցել կուսակցությանը եւ Էրեբունու կառույցի ղեկավարն է: Իսկ եթե նախարար նշանակվի մյուս թեկնածուներից որեւէ մեկ, նա ստիպված է լինելու անդամակցել ՕԵԿ-ին:

Մադաթյանը այսօր հայտնել էր, որ իրեն դեռ նման առաջարկ չի արվել, սակայն նման առաջարկի դեպքում «ինքը չէր հրաժարվի»:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը կոալիցիոն հուշագրով վերապահված է «Օրինաց երկրին»: Արթուր Բաղդասարյանն այսօր՝ դեկտեմբերի 27-ին հայտնել էր, որ նոր նախարարի անունը հայտնի կլինի ամանորից հետո միայն:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply