ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2010 0:57

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին ժամը 15:30-ի սահմաններում Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց 26-ամյա Արա Վարդանի Օսկանյանը իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով տեղափոխվել է թիվ 2 բուժմիավորում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային  հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Դեպքի վայրում քննիչը կարողացել է պարզել, որ հիվանդանոց տեղափոխվածը 68-ամյա Մաշտոցի-10 շենքի  բնակիչ Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանն է: Դեպքի վայրում ՃՏՀ քննության բաժնի քննիչն ու Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայնաբերել են «Մերսեդես Բենցի» վարորդին, ով պարզվել է, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին է: Ականատեսները դեպքի վայրում հայտնել են, որ «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել:

Դեպքի վայրի զննությունից հետո քննիչի հանձնարարականով «Մերսեդեսը» տեղափոխվեց Երեւանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային  հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply