Լիբանանում գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 27, 2010 17:53

Դեկտեմբերի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության  նախաձեռնությամբ  գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը:

Դեսպան Աշոտ Քոչարյանը ողջույնի խոսքում կարեւորել է Ասոցիացիայի ստեղծումը, ներկայացրել Ասոցիացիայի հիմնական նպատակները: Նա հույս է հայտնել, որ հիմնադիր անդամների ջանքերի շնորհիվ հաջորդ տարվա ընթացքում հնարավոր կլինի ծավալել արդյունավետ գործունեություն բոլոր փոխշահավետ ոլորտներում` երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու նպատակով: Այնուհետեւ քննարկվել են որոշ ընթացակարգային հարցեր, կապված Ասոցիացիայի գրանցման եւ հիմնադիր անդամների պարտավորությունների հետ: Ներկայացվել են առաջարկություններ Ասոցիացիայի խորհրդի անդամների  թեկնածուների վերաբերյալ:

Ասոցիացիայի ստեղծման նպատակն է նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը` առեւտրատնտեսական, զբոսաշրջության, կրթական, մշակութային, առողջապահական  եւ այլ ոլորտներում: Ասոցիացիայի հիմնադիր անդամներն են «Բիբլոս», «Քրեդիտ» եւ «Աուդի» բանկերի ղեկավարները, Լիբանանի հայտնի գործարարները:  Նախատեսվում է, որ Ասոցիացիայի պաշտոնական  հիմնադրման մասին կհայտարարվի 2011 սկզբին` գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային հարցերն ավարտելուց հետո:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply