Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքի ներկայության դեմ բողոքի ցույցեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2010 17:40

Աֆղանստանի Շինդանդ քաղաքում ցույցեր են ընթացել ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության դեմ: Շարժառիթը խաղաղ բնակիչներից մեկի ձերբակալությունն էր:  Ցույցերի մասնակիցները , որոնք երթ են կազմակերպել քաղաքի փողոցներում, պահանջել են  որքան հնարավոր է շուտ` ազատ արձակել ձերբակալվածին: Նրանք նաև վանկարկել են կարգախոսներ` Աֆղանստանը զավթած զորքերի  ներկայության դեմ:ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այդ իրադարձությունը: Շինդանդի քաղաքապետը հաստատել է խաղաղ բնակչի կալանավորման փաստը և նշել է, որ ներկայումս տեղի իշխանությունները մասնակցում են  կալանավորված անձի ազատ արձակման բանակցություններին: Այդ մասին տեղեկացնում է իրանական փրես – թիվին:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply