Վախճանվել է Կիմ Երիցյանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 27, 2010 17:29

Կիրակի օրը կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

«Կիմ Երիցյանը իհարկե վերջին տարիներին հեռացել էր բեմից առողջական պատճառներով, բայց նրա ստեղծած հետաքրքիր, գրավիչ, շատ հաճախ երգիծական կերպարները միանշանակ կմնան հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ», – ասաց Թատերական գործիչների միության նախագահը եւ իր ափսոսանքը հայտնեց` նշելով. – «Տեսակ պակասեց հայ մշակույթից, մի ինքնատիպ երեւույթ, որի նմանը այլեւս չենք ունենա»:

Ղազանչյանը հայտնեց, որ ճանաչված դերասանի հուղարկավորության համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Կիմ Երիցյանը նոյեմբերի 22-ին տոնել էր իր 80-ամյակը:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply