Լուկաշենկոն ընդունեց երկրի կառավարության պաշտոնաթողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2010 17:28

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի ընդունել է կառավարության պաշտոնաթողությունը: Երկրի Սահմանադրության համաձայն` նախագահական ընտրություններից հետո կառավարությունը լիակազմ պաշտոնաթող է լինում, իսկ այդուհետ` հաղթող թեկնածուն նորն է նշանակում: Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նոր կառավարությունը կձևավորվի առաջիկայում : Հիշեցնենք, որ Լուկաշենկոն չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեց երկրի նախագահի պաշտոնում: Նա Բելառուսը նախագահում է 1994 թվականից: Լուկաշենկոյի ինաուգուրացիան կկայանա փետրվարի 19-ին:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply