Տիմոշենկոն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է ահաբեկչության հարցում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 27, 2010 17:18
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն`«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդը, ահաբեկչություն է համարել գործող իշխանությունների հանդեպ իշխանությունների գործողությունները: Այսօր մարդկանց դեմ ոչ թե գործողություններ, այլ ահաբեկչություն է կիրառվում: Նրանք մտածում են, որ եթե հավաքեն մեզ` բոլորիս, ազատ ելք կունենան Ուկրաինան վերջնականապես կողոպտելու և նսեմացնելու համար»,- հայտարարել է նա երկուշաբթի` հարցաքննությունից առաջ: Տիմոշենկոն հավելել է, որ այդօրինակ հիստերիան հաստատում է, որ իշխանությունները վախենում են ընդդիմության գործողություններից, քանի որ ուժեղ քաղաքական գործիչները երբեք ճնշումներ չեն գործադրում»: «Ես դիմում եմ բոլորին` եղեք ուժեղ, մաֆիայի հանդեպ վախ մի ունեցեք: Նրանք մի քանի տասնյակ են, իսկ մենք` 46 միլիոն»,- Տիմոշենկոյի խոսքը մեջբերում է Ինտերֆաքսը:






Facebook
Tweet This
Email This Post
