Հրաժարական տվեցի, քանի որ խոստացել էի. պարզաբանում է Գյուղատնտեսության նախկին նախարարը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2010 16:03

Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանն ընդամենը 9 օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, հայտարարել էր, թե «կառավարությունում չի քննարկվել եւ չի քննարկվում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնանկության հարցը, մենք աշխատում ենք նորմալ, բնականոն հունով ու ռիթմով»: Իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը նախկին նախարարը հերքեց նաեւ տարեվերջյան իր ասուլիսում, մինչդեռ օրեր անց՝ այսօր հայտնի դարձավ, որ Ալավերդյանն, այնուամենայնիվ, ճիշտը չէր ասում, քանի որ հրաժարականի դիմում է ներկայացրել:NEWS.am-ը զրուցել է այս մասին պարոն Ալավերդյանի հետ:

Պարոն Ալավերդյան, Դուք հերքում էինք Ձեր հրաժարականի ամսին լուրերը, սակյան պաշտոնանկ արվեցիք: Ինչու՞ այսպես ստացվեց:

Երեկ կայացավ ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ ես հաշվետվություն ներկայացրեցի, որ ունենք 14,5 տոկոս տնտեսական անկում, որ բավական գնաճ ունենք, որ գյուղատնտեսության վիճակը ավելի վատ է, քան ես պատկերացնում էի: Այս երկար քննարկումից հետո կուսակցույթունը որոշեց ընդունել իմ հրաժարականի դիմումը: Ես եմ հրաժարականի դիմում ներակայցրել՝ տնտեսական լուրջ խնդիրների պատճառով: Տարվա սկզբին Հանրային խորհրդի քննարկումներից մեկի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ հանրապետութան նախագահը, ես ասացի, որ մենք ակնկալում ենք 5 տոկոս տնտեսական աճ, եւ ես խոստացա, որ եթե տնտեսական անկում ունենանք, ես անպայման հրաժարական կտամ:  Ես կատարեցի իմ խոստումը:

Խոսք կա, որ Դուք հրաժարական եք տվել վարչապետի պարտադրանքով, հատկապես, որ նա կառավարության նիստերից մեկի ժամանակ կոշտ քննադատության ենթարկեց Ձեր ղեկավարած գերատեսչութան աշխատանքը:

Չգիտեմ, թե որտեղից են այդ ասեկոսեները, նման բան չկա, դա մեր քաղաքական թիմի որոշումն է: Հրաժարականիս պատճառների մեջ  կա նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը, եւ անբարենպաստ եղանակային տարին: Ես նաեւ շատ գիտակից մարդ եմ, եւ եկա եզրակացության, որ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Երկարատեւ քննարկումներից հետո մեր քաղաքական թիմը եկավ այն եզրակացության, որ ընդունի իմ հրաժարականը: Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահին, վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար: Արեցինք, շատ ջանք ու եռանդ թափեցինք, բայց արդյունքները չեղան այնպիսին, ինչպիսին ակնկալում էինք:

Ինչ արած, ցավում ենք, որ այնուամենայնիվ, պաշտոնանկ արվեցիք:

Ինչի՞ համար եք ցավում, պետք չի ցավել: Ես համոզված եմ, որ իմ քաղաքական թիմը երկրի նախագահի հետ որոշում կընդունի ուժեղ մարդու նշանակել նախարար, ես էլ ամեն ինչ անելու եմ, որ մեր կիսատ թողած գործերն առաջ տանենք: Մենք նոր ծրագրեր ենք սկսել գյուղատնտեսութան մի շարք ոլորտներում: Կարծում եմ, որ բոլորս պետք է իրար աջակցենք, որ կարողանանք հասնել արդյունքի:

Տեղյա՞կ եք, թե ով է այն՝ ձեր ասած՝ ուժեղ թեկնածուն, որը նշանակվելու է Ձեր փոխարեն:

Ճիշտ ասած՝ ոչ: Ոչ մի անուն դեռեւս չի շրջանառվում:

Էդուարդ Մադաթյանի թեկնածության մասին է խոսք գնում:

Ճիշտն ասած՝ նրա թեկնածությունը չի քննարկվել, առայժմ չկա նման խոսակցություն:

Հնարավո՞ր է, որ Դուք այլ պաշտոնի անցնեք:

Ես այդ մասին դեռ չեմ որոշել: Ես իմ կուսակցության զինվորն եմ, ամեն ինչ անելու եմ իմ թիմի, կուսակցության համար:

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply