Խոդորկովսկին և Լեբեդևը մեղավոր են ճանաչվել ՅՈՒԿՕՍ-ի նավթի հափշտակման համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 27, 2010 16:50
Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը մեղավոր են ճանաչվել ՅՈՒԿՕՍ-ի նավթի հափշտակման,հանցավոր ուղիներով ձեռք բերված միջոցների լվացման համար: Սա հաստատել է Մոսկվայի Խամովնիկյան դատարանը: Այստեղ երկուշաբթի սկսել է դատավճռի հրապարակումը նավթային ընկերության նախկին ղեկավարի և նրա ենթակառույցներից մեկի` ՄԵՆԱՏԵՊ բանկի նախկին ղեկավարի գործի առնչությամբ Խոդորկովսկու կնոջը և դստերը` Իննա և Անաստասիա Խոդորկովսկիներին, լրագրողներին հեռացրել են դատարանի դահլիճից դատավճռի ընթերցման ժամանակ: Դատավճռի հրապարակումը երկարատև գործընթաց է և պատժի ժամկետի մասին կհրապարակվի Ամանորի գիշերը, որպեսզի հասարակությունը և ԶԼՄ_ները խլացած լինեն ամանորյա տոնի առտնին հոգսերով: Դատարանի դահլիճից հեռարձակման ընդհատումը Փաստաբան Կարինա Մոսկալենկոն համարում է հրապարակայնության սկզբունքի խախտում: «Սա դաժան ախտանիշ է արդարադատության համար»,- հայտարարել է նա: «Եթե նույնիսկ գործընթացը փակ աշխատակարգով է ընթանում, ապա դատավճիռը պետք է բաց հրապարակել, հակառակ դեպքում` դատավորը դուրս կգա հասարակության հսկողությունից»,- ընդգծել է փաստաբանը:






Facebook
Tweet This
Email This Post
