Ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին. մեկ մարդ զոհվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2010 16:42

Դեկտեմբերի 25-ին`ժամը 18.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանա­պար­հի 39-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար,կան տուժածներ և անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում “Միցուբիշի” մակնիշի “Էս Էյջ Իքս 001” պետհամարանիշի ավտո­մե­քե­նան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին:

Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 1ա շենքի 17-րդ բնակարանի բնակիչ, 1970թ.-ին ծնված Խաչիկ Շիրկանյանը  և հանձնվել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:  Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տուժածը մահացել է:

Նույն օրը` ժամը 19.20-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանա­պար­հի 71-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեռևս չպարզված հանգամանքներում “Մերսեդես” մակնիշի 03 ՍՏ 269 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել և բռնկվել:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.35-ին, մարվել`19.55-ին:  Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Թալին քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ,1985թ.-ին ծնված Գ.Կոշեցյանը, ուղևորներ`1982թ.-ին ծնված Վ.Ներսիսյանը  և Ուկրաինայի քաղաքացի , 1971թ.-ին ծնված Վ.Տրետ­յա­կը:  Գ.Կոշեցյանի և Վ.Ներսիսյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրու­թյան, իսկ Վ.Տրետյակինը`  բավարար:

Նույն օրը` ժամը 22.23-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փո­ղոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, առկա է հրդեհի վտանգ:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում “Միցուբիշի” մակնիշի 21 ՍՕ 518 պետհամարանիշի  ավտոմեքե­նան բախվել է գետնանցումի արտաքին պատին:  Հրշեջ-փրկարարների կողմից կատարվել են հովացման աշխատանքներ:  Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով “Արմենիա” բժշկական կենտ­րոն են հոսպիտալացվել  1950թ.-ին ծնված Ալբերտ Մելքոնյանը, 1963թ.-ին ծնված Արմեն Սարգսյանը,1975թ.-ին ծնված Միքայել  և 1972թ.-ին ծնված Արսեն  Մաթևոսյանները:  Ա.Մաթևոսյանը և Ա.Մելքոնյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Մ.Մաթևոս­յա­նի և Ա.Սարգսյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

Դեկտեմբերի 25-ին`ժամը 12.30-ին , ահա­զանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավ­տո­ճանապարհի 78-րդ կմ-ում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել`14.00-ին:  Ամբողջությամբ այրվել է Ս.Ադոյանին պատկանող “Մազդա-626” մակնիշի 21 ՏԼ 126  պետհամարանիշի ավտո­մե­քե­­նան:

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply