Ջերմուկցի 23-ամյա երիտասարդը թունավորվել է շմոլ գազից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 27, 2010 16:09
Դեկտեմբերի 24-ին`ժամը 18.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ քիմիական (ամիակ) թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ,1963թ.-ին ծնված Արտաշես Արտաշեսյանը, որը ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Դեկտեմբերի 25-ին`ժամը 08.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Ջերմուկ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1987թ.-ին ծնված Գևորգ Համբարձումյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
