Ավարտվել է Հարիրիի սպանության հետաքննությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2010 16:04

Լոնդոնում լույս տեսնող արաբալեզու «Աշ Շարք ալ  Աուսաթ» թերթը երկուշաբթի տեղեկացրել է այն մասին,որ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հարցով զբաղվող քննիչը ավարտել է իր աշխատանքը: Հետաքննությունը տևել է 6 տարի և նրա խոսքով`մնում է մեղադրական եզրակացությունը:Համաձայն աղբյուրների` կանադացի դատավոր Դանիել Բալմերին հաղորդել են համոզիչ ապացույցներ, որոնք հերքելը բավական դժվար է: Եվ այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ դատավոր Բալմերը գոհ է հետաքննության արդյունքներից և հավատում է, որ ներկայացված ապացույցները իրեն թույլ կտան մեղադրանք առաջադրելու: Հարկ է նշել, որ անցյալ շաբաթ Լիբանանի ներկայիս վարչապետ Սաադ Հարիրին`սպանված վարչապետի որդին, հայտարարել է, որ կջանա ընդհատել հոր սպանության հետաքննությանը, որով զբաղվում է միջազգային տրիբունալը: Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան իր հերթին բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի, որ սպանության գործում մեղադրեն իր կազմակերպության անդամներին: Ընդ որում` Հեզբոլլահի 6 բարձրաստիճան անձինք համարվում են գլխավոր կասկածյալներ: Առկա են ծանրակշիռ հիմքեր, որ  հաշվետվության հրապարակումը Լիբանանում կարող է սադրել քաղաքացիական պատերազմ:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply