Հրդեհված վերելակում է մնացել 7-ամյա երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 27, 2010 16:05
Դեկտեմբերի 26-ին `ժամը 10.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 35/2 շենքի վերելակի հորանում և վերելակում գտնվում է քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղի է ունեցել վերելակի էլեկտրալարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման: Բնակիչների կողմից վերելակից անվնաս դուրս է բերվել նույն շենքի բնակիչ, 2003 թ.-ին ծնված Թագուհի Ալավերդյանը:
Դեկտեմբերի 27-ին`ժամը 03.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի 9-րդ շենքի վթարված վերելակում քաղաքացի է մնացել: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը: Փրկարարների կողմից վերելակից անվնաս դուրս է բերվել Մանվել Վարդանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
