Սևանա լճում կա 200-300 գրամանոց 100-120 իշխան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 27, 2010 15:56

Դեկտեմբերի 20-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1899,71մ` 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ մակարդակը բարձրացել է 47 սմ-ով. այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախարարությունը տարվա ընթացքում ձեռք է բերել ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հողահան էքսկավատոր: Նոր տեխնիկայով մաքրվել է 138 հա ջրածածկ տարածք:

Այս տարի լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 192 հազար  մանրաձուկ, որոնք ունեցել են երեք գրամից ավել քաշ:  2007-2010 թվականներին լիճ է բաց թողնվել 1 մլն հատ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ:

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը  նախարարությանն առաջարկել է 2011թ-ին արգելել Սևանա լճում Սիգի որսը,  խեցգետնի որսը սահմանափակել 210 տոննայով, իսկ կարասի որսն իրականացնել 70-80 տոննայի սահմաններում:

Հարությունյանը նաև նշեց, որ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սևանա լճում ապրում է 2-3 տարեկանից մեծ 200-300 գրամ քաշով 100-120 իշխանի  առանձնյակ:

Այս տարի լճի 1900,25 մ ցուցանիշից ցածր գտնվող հատվածում ապամոնտաժվել է 78 շենք և շինություն, որոնցից 23-ը` «Սևան» ազգային պարկի տարածքում:

Դիտվել է 1546 անգամ:
Print Friendly

Leave a Reply